Գլխավոր էջ Գլխավոր « Բժիշկը գործիք և աքսեսուար չի, որ աշխատի տարբեր ղեկավարների հետ»․ Ինչու՞...

« Բժիշկը գործիք և աքսեսուար չի, որ աշխատի տարբեր ղեկավարների հետ»․ Ինչու՞ է նախարարությունը փոխում բուժհաստատությունների ղեկավարներին

965
0

Առողջապահության նախարարությունը ֆեյսբուքի պաշտոնական էջում հայտարարություն էր տարածել, ըստ որի նախարարությունը օրենսդրական փաթեթ է մշակում արտակարգ դրության պայմաններում առողջապահական համակարգի կենտրոնացված կառավարում ունենալու համար։ Համաձայն սպասվող օրենսդրական փոփոխությունների՝ արտակարգ դրության ժամանակահատվածում կառավարությանը կտրվի լիազորորություն Հայաստանի Հանրապետության բոլոր բժշկական կենտրոնների կառավարումը փոխանցելու առողջապահության նախարարությանը՝ անկախ բուժհահաստատությունների սեփականության ձևից։

Փոփոխության համաձայն՝ առողջապահության նախարարությունը կկարողանա ըստ անհրաժեշտության իրականացնել լիցենզավորված բոլոր բժշկական հաստատությունների կառավարումը, իրավունք կունենանա նշանակել ժամանակավոր տնօրեններ, որոնք ուղղակիորեն կենթարկվեն նախարարությանը և կկատարեն նախարարի ցուցումները, որպեսզի ապահովվի արտակարգ դրության ժամանակ անհրաժեշտ բժշկական ծառայությունների ամբողջ ծավալով մատուցումը: Ըստ հայտարարության՝ օրենսդրական փաթեթը հաջորդ շաբաթ նախատեսվում է ներկայացնել Ազգային ժողով։

Թե որքանո՞վ է իրավական առումով այս որոշումը ճիշտ՝ պարզեցինք իրավաբան Տիգրան Աթանեսյանից; Վերջինիս խոսքով՝ այսօր գոյություն ունեցող կառավարության որոշման շրջանակներում դա անթույլատրելի է։

« Արտակարգ դրության պայմաններում կարող է օգտագործվել ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը, սակայն դա պետք է ներառված լինի կառավարության կողմից ընդունված արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշման մեջ և հիմնավորվի։ Բացի այդ պետք է հաշվի առնել, որ տվյալ պարագայում ֆիզիկական և իրավանաբանական անձիք կարող են և իրավունք ունեն պահանջելու իրենց հասցված վնասների ամբողջական հատուցումը պետական բյուջեի հաշվին»։

Հարցին պարզաբանում ստանալու համար կապ հաստատեցինք Աստղիկ ԲԿ- ի հանրային կապերի պատասխանատուի հետ։ Լուսինե Պետրոսյանի այս պահին ոչինչ չեն կարող ասել, քանի որ սպասում են նախարարության՝ իրենց ուղված պաշտոնական նամակին, որից հետո գրավոր կհայրատարեն իրենց դիրքորոշումը։ Առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը ևս անդրադարձավ թեմային։

MedMedia.am- ի հետ զրույցում նա նշեց, որ հնարավոր չէ տնօրենին փոխել և դրանից բուժանձնակազմը անխափան աշխատի։ Վերջինիս խոսքով նախարարը պետք է լավ հասկանա, որ բժիշկը իր համար գործիք չի, աքսեսուր չի, որ աշխատի տարբեր ղեկավարների հետ։

« Օրենսդրորեն կարելի է նման բան անել, բայց հայկական իրականության մեջ և տեխնիկապես ես չեմ պատկերացնում դրա կիրառումը, այսինքն ես չեմ պատկերացնում օրինակ Հարություն Քուշկյանը, Արա Բաբլոյանը դուրս են գալու իրենց ղեկավարի դիրքից և տեղը զիջելու են ինչ-որ անհայտ ծագման նախարարի թիմակցի։ Այս ամենի կիրառությունը բերելու է նրան, որ հերթական անգամ առողջապահության ոլորտում տեղի է ունենալու ցնցում, այդ ցնցումը ոչ միայն առողջապահության կազմակերպիչների և ղեկավարների մակարդակով է լինելու այլ նաև պրակտիկ բժիշկների։ Հնարավոր չի տնօրենին փոխել և դրանից բուժանձնակազմը անխափան աշխատի» ։

Հասմիկ Գասպարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ