Գլխավոր էջ Գլխավոր ՀԴԲ-ն կորոնավիրուսի ծագման վերաբերյալ եզրակացություն կատարելու համար բավարար տեղեկություններ չունի

ՀԴԲ-ն կորոնավիրուսի ծագման վերաբերյալ եզրակացություն կատարելու համար բավարար տեղեկություններ չունի

411
0

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) մասնակցում է նոր տեսակի կորոնավիրուսի ծագումը պարզելու փորձերին, բայց չի տնօրինում բավարար տեեկությունների, որ որոշակի եզրակացություն կատարի: Այս մասին երեկ Fox News-ի եթերում ասել է ՀԴԲ տնօրեն Քրիսթոֆեր Ռեյը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրան հարց էր տրվել այն մասին, թե արդյոք ՀԴԲ-ն զբաղվում է կորոնովիրուսի ծագումը պարզելով: «Մենք որոշակիորեն մասնակցում ենք կորոնավիրուսի ծագումը պարզելուն»,- պատասխանել էր Ռեյը: «Այս պահին ոչինչ չեմ կարող ավելացնել այն ամենին, ինչ հրապարակայնորեն հայտնել է [ամերիկյան] հետախուզությունը: Տեղեկությունները դեռեւս անբավարար են՝ հասկանալու համար, թե Ուհանում կորոնավիրուսն ինչպես է առաջացել»,- խոստովանել էր ՀԴԲ տնօրենը:

Ռեյի վարկածով՝ ոչ մի այլ երկիր «ամերիկյան ինովացիաներին, տնտեսական անվտանգությանը եւ ժողովրդավարական հայացքներին» այդքան լուրջ սպառնալիք չի ներկայացնում, որքան Չինաստանը:

«Ներկա պահին ՀԴԲ-ն վարում է 2 հազարից ավելի հետաքննություն, որոնց թելերը ձգվում են դեպի չինական իշխանություններ: Դա իրենից ներկայացնում է վերջին 10 տարում չինական տնտեսական լրտեսության դեպքերի հետաքննությունների 1300 տոկոսով մեծացում»,- շարունակել է ՀԴԲ ղեկավարը: Նրա խոսքով՝ բյուրոն «ամեն 10 ժամը մեկ հարուցում է Չինաստանին առնչվող հերթական հակահետախուզական հետաքննությունը»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 7-ին Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս ենթադրություն էր հայտնել, որ նոր կորոնավիրուսը կարող էր Ուհանյան վիրուսաբանության ինստիտուտից դուրս գալ անձնակազմի ոչ բանիմացության պատճառով: Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը մայիսի 8-ին հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահի ենթադրությունները «Չինաստանում հիմար սխալի պատճառով» Ուհանի մանրէաբանության լաբորատորիայից կորոնավիրուսի արտահոսքի մասին հակասում են իրականությանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ