Գլխավոր էջ Նորություններ Սլովակիայի նախագահը COVID-19-ի պատճառով ինքնամեկուսացել է

Սլովակիայի նախագահը COVID-19-ի պատճառով ինքնամեկուսացել է

535
0

Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովան ինքնամեկուսացել է իր աշխատակիցներից մեկի շփման պատճառով մարդու հետ, ում մոտ նոր կորոնավիրուս է հայտնաբերվել: Այս մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Մարտին Ստրիժինեցը, հայտնում է Pravda պարբերականը:

Չապուտովան ինքնամեկուսացման մեջ կմնա մինչեւ ուրբաթ, այս ընթացքում ծրագրված նրա մասնակցությամբ բոլոր միջոցառումները չեղարկվել են, նշել է մամուլի քարտուղարը: Նա հավելել է, որ կանխարգելիչ կարանտինի մեջ են բոլորը, ում հետ նախագահն աշխատում է:

2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարել էին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչն է SARS-CoV-2 նոր տեսակի կորոնավիրուսը, որն առաջացնում է COVID-19 հիվանդություն: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսի բռնկումը համավարակ էր հայտարարել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ