Գլխավոր էջ Գլխավոր Մենք դեռ պետք է հաղթենք այս վարակին. Պուտինը՝ կորոնավիրուսի մասին

Մենք դեռ պետք է հաղթենք այս վարակին. Պուտինը՝ կորոնավիրուսի մասին

517
0

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժողովրդին ուղղված իր ելույթում ամփոփել է կորոնավիրուսի դեմ պայքարը: Նա հայտարարել է, որ համաճարակն արդեն նահանջում է, սակայն վարակման վտանգ դեռ կա: Այս մասին հայտնել է Комсомольская правда-ն:

«Համաճարակը դեռ չի ավարտվել: Մենք դեռ պետք է հաղթենք այս վարակին»,- ասել է ՌԴ նախագահը:

Իր ուղերձում Պուտինը խոսել է տնտեսությանն ու քաղաքացիներին աջակցելու նոր միջոցների մասին: Մասնավորապես, նա առաջարկել է վճարել ևս 10 հազար ռուբլի մինչև 16 տարեկան յուրաքանչյուր երեխայի համար: Նախագահը նշել է, որ նրանք, ովքեր հունիսին ստացել են վճարումներ, ինքնաբերաբար կստանան դրանք նաև հաջորդ ամիս:

Բայց այդ, նախագահն առաջարկել է ընդլայնել արտոնյալ վարկերի ծրագիրը: Այժմ ծրագիրը կտարածվի  Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում մինչև 6-12 միլիոն ռուբլի (հիմա 3 միլիոն) արժողությամբ նոր տների վրա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ