Գլխավոր էջ Գլխավոր Ֆրանսահայ բժիշկ Լորան Փափազյանը, ոտք դնելով Հայաստան, ծնկի եկավ ու շոշափեց հայրենի...

Ֆրանսահայ բժիշկ Լորան Փափազյանը, ոտք դնելով Հայաստան, ծնկի եկավ ու շոշափեց հայրենի հողը

631
0

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ Ֆրանսիայից Հայաստան ժամանեց բժիշկների երկրորդ խումբը: Այս առողջապահական պայքարին են միացել 9 բժիշկներ, ովքեր օրեր շարունակ ոչ միայն կիսելու են իրենց փորձառությունը, այլև մարդկային կյանքեր փրկելու համար ներդնելու են բոլոր ջանքերը: Խմբի ղեկավարն է ֆրանսահայ հանրահայտ բժիշկ Լորան Փափազյանը: Բժիշկների ցանկում է նաև անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հայկ Վարդանյանը:

«Առաջին լուսանկարում Մարսելի Նորդ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ, բժշկության ոլորտում առաջատար գիտնական, պրոֆեսոր Լորան Փափազյանն է: Երեկ առաջին անգամ ոտք դնելով Հայաստան՝ նա ծնկի եկավ ու շոշափեց հայրենի հողը: Հայտնի բժիշկը ղեկավարում է Ֆրանսիայից Հայաստան ժամանած մասնագետների 2-րդ խումբը: Հաջորդ լուսանկարում արդեն պրոֆեսոր Փափազյանը խմբի մյուս հայազգի բժշկի՝ Հայկ Վարդանյանի հետ գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում»,- ասված է գրասենյակի ֆեյսբուքյան գրառման մեջ։

 

[ARM] Առաջին լուսանկարում Մարսելի Նորդ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ, բժշկության ոլորտում առաջատար…

Posted by Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office on Wednesday, June 24, 2020

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ