Գլխավոր էջ Medmedia TV « Ինչպես է մահացած մարդը կորոնավիրուս տարածում»․ Մ․ Խաչատրյան․ (տեսանյութ)

« Ինչպես է մահացած մարդը կորոնավիրուս տարածում»․ Մ․ Խաչատրյան․ (տեսանյութ)

926
0

Medmedia.am-ի հետ զրույցում «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը անդրադառնալով կորոնավիրուսից մահացած մարդկանց դիահերձման խնդիրներին, նշել է, որ ՀՀ-ում գործող օրենսդրությամբ բոլոր այն դեպքերում, երբ ախտորոշվել է ինչ որ ինֆեկցիոն հիվանդություն, մահացածների դիերը պետք է դիահերձվեր, դա պահանջում էր 41-րդ հոդվածը։

«Բայց ականատես եղանք, որ մարտի 31-ին ԱԺ-ում այդ հոդվածում փոփոխություն կատարվեց և կորոնավիրուսով վարակվածներին դիահերձել՝ արգելվեց։ Ո՞րն է նպատակը, որ արգելվեց, մեր մասնագետները պատրաստակամ էին օգնել, պատճառաբանվում էր, որ դիերը լողացնելուց ջրերը կոյուղատար են թափվում և վարակը կտարածվի։ Այդ լվացաջրերի միջոցով վիրուսի տարածման պատճառաբանությունը ծիծաղելի է։ Պատճառ է բերվում այն, որ համապատասխան դիահերձարան չունենք»,-նշեց նա։

Խաչատրյանը օրինակ է բերում Գերմանիան, որտեղ   արգելված էր դիահերձումները, բայց գտնվեցին կենտրոններ, որտեղ ի վերջո կատարվեցին դիահերձումները, որից հետո նյութեր հրապարակեցին, որ կորոնավիրուսով վարակվածների քիչ տոկոսի մոտ է եղել թոքաբորբ, հիմնականում առաջանում է աուտոիմուն վասկուլիտ, որի հետևանքով  դրան զուգորդող տրոմբագոյացում է առաջանում։

«Կարծում եմ հենց ի սկզբանե պետք է նման մոտեցում ցուցաբերեինք և ավելի շատ հարցերի պատասխաններ կստանայինք։ Եթե կենդանի մարդը թքի ու շնչելու միջոցով կարող է տարածել վարակը, ապա մահացած մարդը ինչպե՞ս է կորոնավիրուս տարածելու, չէ՞ ու չի շնչում։ Այս ամենում ոչ թե միտում եմ տեսնում այլ ծրագիր, որին մասնակցում է ՀՀ պետությունը, առանց քաղաքացիների իմացության»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Համբուրգի և Բազելի հետազոտողները  հրապարակել են կորոնավիրուսից մահացածների դիահերձումների արդյունքները։ Ռոբերտ Կոխի ինստիտուտը սկզբում խորհուրդ չէր տվել կորոնավիրուսից մահացածների դիահերձում իրականացնել, որպեսզի դա իրականացնող բժիշկները չվարակվեն, սակայն ներկայումս մտքափոխվել է` ընդգծելով դիահերձման կարևորությունը: Բազելի համալսարանական հիվանդանոցի գիտնականները դիահերձել են  կորոնավիրուսից մահացած 20 պացիենտի դի: Պաթոլոգիական անատոմիայի բաժնի ղեկավար Ալեքսանդր Ցանկովի խոսքով` բոլոր պացիենտներն ունեցել են արյան ճնշում, նաև մեծ մասի մոտ առկա է եղել վառ արտահայտված ճարպակալում: Ըստ նրա` մահացածների մեծ մասը տղամարդիկ են, բացի այդ` երկու երրորդի մոտ նախկինում վնասված են եղել կորոնարային անոթները, պացիենտների մեկ երրորդը տառապել է շաքարախտից: Ընդ որում ` թոքաբորբ եղել է ամենաքիչ թվով պացիենտների մոտ. մանրադիտակի տակ երևացել է թոքերի միկրոշրջանառության ծանր խախտում: Ըստ բժշկի` դա նշանակում է, որ թթվածնային փոխանակությունն այլևս տեղի չի ունեցել, այդ պայմաններում որքան էլ պացիենտին թթվածին տան, այն պարզապես այլևս չի փոխանցվի այլ օրգանների:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյուզի Ասատրյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ