Գլխավոր էջ Գլխավոր Գերմանիայում կորոնավիրուսի բռնկման նոր ալիք է հասունանում

Գերմանիայում կորոնավիրուսի բռնկման նոր ալիք է հասունանում

540
0

Գերմանիային սպառնում է կորոնավիրուսային ինֆեկցիայի նոր բռնկում, որը սակայն կարող է սկսվել աննկատ։ Այս մասին գրում է գերմանական Zeit-ը, վկայակոչելով գերմանացի հայտնի վիրուսոլոգ Քրիստիան Դրոսթենին։

«Ես իրականությանը չեմ նայում լավատեսորեն, եւ չեմ կարծում, թե մեկ ամիս անց համաճարակային իրավիճակը կլինի նույնքան խաղաղ, որքան այսօր։ Կարծում եմ, որ երկու ամսից մենք կունենանք լուրջ խնդիր, եթե այսօր կրկին տագնապ չհնչեցնենք»,- Դրոսթենի խոսքերն է մեջբերում պարբերականը։

Մասնագետը նշում է, որ հասարակությունը եւ պետությունը պետք է պահպանեն զգոնությունն ու զգուշությունը, որպեսզի խուսափեն վարակի նոր ալիքից։ Նա օրինակ է բերում ԱՄՆ հարավային նահանգներին, որտեղ սահմանափակումները հանվեցին չափազանց կանուխ, եւ նույնիսկ բարձր ջերմաստիճանը չխանգարեց, որպեսզի վիրուսը տարածվի եւ սարսափելի իրավիճակի հանգեցնի։

Նշենք, որ կորոնավիրուսի նոր բռնկման մասին հայտարարվել է նաեւ Հարավային Կորեայում։ Սեուլի իշխանությունները չեն բացառել, որ կվերադառնան խիստ սահմանափակումների ռեժիմին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ