Գլխավոր էջ Գլխավոր Փոքրիկի հիգիենան ու սնունդն ամռանը

Փոքրիկի հիգիենան ու սնունդն ամռանը

1162
0

Ցանկացած եղանակ «պահանջում է» իրեն հարմար հիգենա և խնամք՝ հատկապես փոքրիկների դեպքում:  Սա ի գիտություն ընդունելով MedMedia.am-ը  մինչև մեկ տարեկանններ երեխաների խնամքի կազմակերպան մասին զրուցել է   Մուրացան համալսարանական հիվանդանոցի մանկաբուժական թիվ 2 կլինիկայի ղեկավար, բ.գ.թ Մարի Դարակչյանի հետ: «Ամռան ընթացքում կարևոր է պահպանել մաշկի հիգիենաներեխային լողացնել ամեն օրիսկ շատ շոգ եղանակին՝ օրական 2 անգամԼոգանքը պետք է կազմակերպել մաքուր  ջրով և մանկական լոգանքի գելով»,-նշեց բժշկուհին ու հավելեց,- «Երեխային պետք է պաշտպանել արևի ուղիղ ճառագայթներից՝ հագցնելով գլխարկերկարաթև  հագուստԵթե երեխան բաց մարմնով արևի ճառագայթների տակ էապա պետք է օգտագործել  արևապաշտպան քսուքներ»:

Մասնագետի խոսքով՝ այս շրջանում սենյակի օպտիմալ ջերմաստիճան է համարվում միջինը 20 աստիճանը, սակայն հաշվի առնելով մեր տարածաշրջանի առանձնահատկութկունները, կարելի է առավելագույնն ունենալ 24 աստիճան: «Եթե կա օդորակիչ, ապա դրա օգտագործումը ցուցված է շոգ եղանակին, քանի որ ջերմակարգավորման կենտրոնի անբավարար զարգացման հետևանքով երեխան կարող է սենյակի բարձր ջերմաստիճանի պատճառով ջերմել, առատ քրտնել, ջրազրկվել, հրաժարվել սնունդ ընդունել եւ զրկվել առողջ քնից»,-մանրամասնեց Մարի Դարաչյանից:

Այս շրջանում մայրիկներին ամենաշատ տանջող հարցը պատվաստումներն են, ինչին ի պատասխան մանկաբույժը նշեց, որ պատվաստումները շոգ եղանակին արվում են նույն սխեմայով, ինչ մյուս եղանակներին:

Ինչ վերաբերում է սննդին զրուցակիցս ասաց. «Մինչև 1 տարեկան երեխաների սնունդը չի տարբերվում այլ սեզոններին տրվող սննդից: Հաշվի առնելով ջրազրկման մեծ հավանականությունը՝ պետք է կրծքով կերակրվող երեխային առավել հաճախ և երկար կերակրել, իսկ 6 ամսականից մեծ երեխաներին բավականաչափ կրծքի կաթ և ջուր տալ»,-ընդգծեց բժշկուհին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ