Գլխավոր էջ Գլխավոր Այս ընթացքում ունեցել ենք խնդիրներ տնտեսության հետ կապված․ Ն․ Փաշինյան

Այս ընթացքում ունեցել ենք խնդիրներ տնտեսության հետ կապված․ Ն․ Փաշինյան

501
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում անդրադարձել է կորոնավիրուսի հետևանքով առաջացած խնդիրներին։

« Ուղիղ եթեր եմ մտել կարևոր տեղեկատվությամբ կիսվելու համար։ Հիշում եք, որ մենք մարտ ամսից կորոնավիրուսային խնդիրների մեջ ենք, ապրիլ ամիսն ըստ էության անցկացրինք արգելափակման տրամաբանության մեջ։

Փաշինյանը նշել է, որ  ունեցել ենք խնդիրներ  այս ընթացքում, կապված է տնտեսության հետ։

«Տնտեսությունը արագ տեմպերով գահավիժում է և ապրիլին մենք արձանագրեցինք, որ փակվել է 71471 աշխատատեղ։ Այս և մի քանի տվյալներ վերլուծելով մենք եկանք այն համոզման, , որ մենք պետք է որդեգրենք՝ կորոնավիրուսի հետ ապրելուն զուգահեռ ռազմավարությունը, որովհետև հակառակ դեպքում, եթե ամբողջությամբ կենտրոնանանք միայն առողջապահական սեգմենտի վրա, մենք ոչ թե տնտեսական անկում կունենանք, այլ տնտեսական փլուզում ։ Մենք որոշեցինք գնալ ահա այսպիսի ճանապարհով, որպեսզի թույլ չտանք տնտեսության փլուզում»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ