Գլխավոր էջ Նորություններ Մանկահասակ երեխայի մոտ ՄԻԱՎ վարակ հայտնաբերելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել

Մանկահասակ երեխայի մոտ ՄԻԱՎ վարակ հայտնաբերելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել

947
0

Մանկահասակ երեխայի մոտ կրկնակի հետազոտության արդյունքում ՄԻԱՎ վարակ հայտնաբերելու փաստի առթիվ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել:

«Փաստինֆո»-ի այս տեղեկությունը հաստատեցին Քննչական կոմիտեից՝ նշելով, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 123-րդ հոդվածի 3 –րդ մասի 2-րդ կետով: Կատարվում է նախաքննություն:

2019թ. հոկտեմբերի 16-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվել է քաղաքացու՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումն այն մասին, որ 2019թ. օգոստոսի կեսերից մինչև հոկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում անչափահաս թոռնուհին ստացիոնար բուժման մեջ է գտնվել «Արաբկիր» բժշկական կենտրոնում, որտեղ վերջինիս մոտ հայտնաբերվել է ՁԻԱՀ, որով երեխան մինչ այդ վարակված չի եղել:

Նախնական տվյալներով՝ երեխան ամիսներ շարունակ պարբերաբար ջերմել է և 2019թ. օգոստոսի 20-ին տեղափոխվել «Արաբկիր» ԲԿ, որից հետո նրա մոտ հայտնաբերվել է ՁԻԱՀ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երեխայի ծնողների մոտ ՁԻԱՀ չի հայտնաբերվել:

Քրեական գործով նախաքննությունն իրականացվում է  ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են մի շարք դատաբժշկական փորձաքննություններ:

Հոդված՝ Անահիտ Սարգսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ