Գլխավոր էջ Գլխավոր Բուլղարիում վերսկսվում է դիմակ կրելու պարտադիր ռեժիմը

Բուլղարիում վերսկսվում է դիմակ կրելու պարտադիր ռեժիմը

407
0

Բուլղարիայի իշխանությունները որոշում են կայացրել կրկին վերադառնալ պարտադիր բժշկական դիմակ կրելու ռեժիմին։ Որոշումը վերաբերում է նաեւ հանրային փակ տարածքներին։ Այս մասին հայտնում է Sofia Globe-ը, վկայակոչելով Բուլղարիայի Առողջապահության նախարար Կիրիլ Անանիեւին։ Այս որոշումը կայացվել է հակահամաճարակային սահմանափակումների խստացման միջոցառումների շրջանակներում, ինչը պայմանավորված է նոր տիպի կորոնավիրուսի տարածման ցուցանիշների կտրուկ աճի հետ։

Հունիսի 7-22 ժամանակահատվածում Բուլղարիայում կորոնավիրուսով վարակման ակտիվ ցուցանիշները ավելացել է 626-ով, ինչը, ըստ Անանիեւի, բժշկական-սանիտարական ցուցումների՝ բնակչության կողմից անտեսելու հետեւանք է։ Սահմանափակումները վերաբերում են նաեւ սոցիալական հեռավորության պարտադիր պահպանմանը եւ զանգվածային միջոցառումների անցկացման արգելքին եւս։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ