Գլխավոր էջ Նորություններ Ունենք համաճարակի բավական կայուն իրավիճակ, բայց ոչ մի երաշխիք չկա, որ այս...

Ունենք համաճարակի բավական կայուն իրավիճակ, բայց ոչ մի երաշխիք չկա, որ այս կայունությունը կպահպանվի. Փաշինյան

604
0

Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ ծանր, թեւ կարող ենք ասել, որ ունենք բավական կայուն իրավիճակ: Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Խնդիրն այն է, որ ոչ մի երաշխիք չունենք, որ այս կայունությունը կպահպանվի, հետեւաբար միակ գործիքը կանոնները խստիվ պահպանելու մեջ է: Մենք շարունակում ենք լայնորեն քարոզչություն տանել, որ մեր հայրենակիցները պահպանեն երեք պարզ կանոնները»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ դիմակների գները աստիճանաբար ընկնում են. «Հաջորդ ուղղությունը առողջապահական կարողությունների զարգացումն է, որ հնարավորինս բարձրոակ ծառայություններ կարողանանք մատուցել կորոնավիրուսով վարակված մեր քաղաքացիներին: Մենք բավականին մեծ թվով թթվածնային սարքերի ձեռքներում ենք ունեցել պետական բյուջեի միջոցների հաշվին»,-ընդգծեց Փաշինյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ