Գլխավոր էջ Նորություններ Այսօր խուլ ու համրերի թարգմանչի օրն է

Այսօր խուլ ու համրերի թարգմանչի օրն է

706
0

Հոկտեմբերի 31-ը Խուլ ու համրերի թարգմանչի օր հայտարարելու որոշումը հաստատվել է 2003 թ. հունվարին Խուլերի համառուսական ընկերության կենտրոնական խորհրդի նախաձեռնությամբ` խուլերի խնդիրներին հանրության ուշադրությունն ուղղելու նպատակով:

Եթե, օրինակ, Ֆինլանդիայում յուրաքանչյուր հազար մարդուն բաժին է ընկնում երեք հարյուր խուլ ու համրերի թարգմանիչ, ապա Ռուսաստանում՝ միայն երեք… Եվ տարիների ընթացքում այդ թիվը կրճատվում է: Ընդ որում, խուլերի հասարակության մեջ աշխատանքը բավականին շատ է. խուլ ու համրերի թարգմանիչն ամեն օր դիմումներ է ստանում: Թարգմանիչն անհրաժեշտ է դատարաններում, ոստիկանությունում, հարկային տեսչությունում, սոցիալական պաշտպանությունում, բժշկի մոտ և այլն…

Խուլ ու համրերի թարգմանությամբ մասնագիտորեն զբաղվում են առավելապես խուլ ծնողների երեխաներն, ովքեր մեծացել են այսպես կոչված «խուլ միջավայրում»:

Լեզուն, որով խուլ ու համրերի թարգմանիչները «խոսում են» էկրաններից և իրենց հաճախորդների հետ, ժեստային է: Աշխարհում այս լեզվով շփվում է մի քանի միլիոն մարդ: Շատ երկրներում այն վաղուց արդեն պաշտոնապես ճանաչված է. շատ երկրներում նորությունները, վերլուծությունները, մանկական և երաժշտական հաղորդումներն անպայմանորեն կրկնօրինակված են լսողության խնդիրներով մարդկանց համար:
Սակայն, մինչև հիմա մեզ մոտ խուլ ու համրերի թարգմանիչների լեզուն պաշտոնապես ճանաչված չէ: Հետաքրքիր է, որ օրինակ Ամերիկայում կամ Շվեդիայում կանոն գոյություն ունի, որ եթե մասնագետը չի տիրապետում ժեստային խոսքի հիմնական տեխնիկային, ապա ոստիկանությունում, սոցիալական ոլորտում նրան աշխատանքի չեն վերցնում:

Հոդված՝ Անահիտ Սարգսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ