Գլխավոր էջ Գլխավոր Թուրքիայում դիմակ կրելը դառնում է պարտադիր

Թուրքիայում դիմակ կրելը դառնում է պարտադիր

432
0

Նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը երկրի բոլոր նահանգներում այսուհետև կիրառելու է վարչական տուգանքի մեխանիզմ, բոլոր այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր տնից դուրս գալիս բժշկական պաշտպանիչ դիմակ չեն կրի։

Համապատասխան հրահանգավորումներն արդեն ուղարկվել են բոլոր նահանգապետարաններին:

Այսօրվանից՝ հունիսի 22-ից դիմակ կրելը Թուրքիայում պարտադիր է դառնում։ Օրենքի պահանջը խախտողները կտուգանվեն 900 թուրքական լիրայով, կամ ավելի քան 130 դոլարով։

Նախքան այդ Թուրքիայի իրավապահները 4 օր շարունակ հանրությանը զգուշացրել և իրազեկել են, որ կիրառվելու է դիմակ կրելու պարտադրանք։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ