Գլխավոր էջ Գլխավոր Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 4950-ի

Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 4950-ի

415
0

Թուրքիայում հունիսի 21-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 23 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, փոխանցում է Ermenihaber-ը։

Նախարարը նշել է, որ 1 օրում արված 40․496 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1.192 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 23, ապաքինման՝ 1.412 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 160.240 մարդ, իսկ 803 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 187․685, մահվան՝ 4․950 դեպք։ Թեստավորումների թիվն էլ հասել է 2 մլն 645.240-ի։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ