Գլխավոր էջ Գլխավոր Աֆղանստանում գտնվող Ամերիկյան դեսպանատանը բռնկվել է COVID 19

Աֆղանստանում գտնվող Ամերիկյան դեսպանատանը բռնկվել է COVID 19

407
0

Նոր տիպի կորոնավիրուսային ինֆեկցիայի բռնկում է եղել Քաբուլում գտնվող ԱՄՆ դեսպանատանը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը, հղում տալով Պետդեպարտամենտին։ Կորոնավիրուս է հայտնաբերվել դեսպանատան բոլոր մակարդակների աշխատակիցների մոտ, ներառյալ դիվանագետները, կապալառուները եւ տեղացիները, ովքեր աշխատում են դեսպանատանը։ Լրատվամիջոցի հաղորդմամբ, պաշտոնական աղբյուրները սակայն չեն հայտնում, թե քանի հոգի են վարակվածները։ Associated Press-ի դիվանագիտական աղբյուրները սակայն փոխանցել են, որ վարակվածների թիվը կարող է գերազանցել երկու տասնյակը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ