Գլխավոր էջ Նորություններ Շնորհակալություն բժիշկներին, որ կարողանում եմ ինքնուրույն շնչել

Շնորհակալություն բժիշկներին, որ կարողանում եմ ինքնուրույն շնչել

1168
0

#Շնորհակալություն բժիշկներին, որ կարողանում եմ ինքնուրույն շնչել

Սեպտեմբերի 15-ին Շտապօգնության մեքենայով ՀՀ ԱՆ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-էր տեղափոխվել 1953 թվականին ծնված Ռ. Հակոբյանը: Տիկինն ուներ Սուր շնչական անբավարարություն, հիպերտոնիկ կրիզ, անամնեզում թոքերի խրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (COPD): Հիվանդին անհետաձգելի կարգով կատարվել է անցում ԹԱՇ: Շուրջ մեկ ու կես ամիս արհեստական շնչառությամբ նա բուժում է ստացել վերակենդանացման բաժանմունքում: Հատկանշական է, որ արհեստական շնչառության ապարատից ազատվելու շանսերը նման դեպքերում խիստ նվազ են լինում: Մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ երեկ տիկինը կարողացել է արդեն ինքնուրույն շնչել, արհեստական շնչառության սարքն այլևս անհրաժեշտ չէ: Մեզ հետ զրույցում տիկին Հակոբյանը նշեց, որ իրեն լավ է զգում` շտապելով ավելացնել, որ խզված ձայնի պատճառն ընդամենը շնչառական խողովակի հետևանքներն են: Կարճ զրույցի ընթացքում նա փորձում էր անընդհատ ժպտալ և շնորհակալություն էր հայտնում մեր բուժաշխատողներին բարեխիղճ ու պրոֆեսիոնալ մոտեցման համար…

Հոդված՝ Անահիտ Սարգսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ