Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ամերիկյան 4 նահանգներում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել

Ամերիկյան 4 նահանգներում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել

723
0

Ամերիկյան նահանգներից 4-ում կորոնավիրուսով վարակման մեկօրյա ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով առողջապահության համակարգի տեղի ներկայացուցիչներին:

Օկլահոմա նահանգում վերջին մեկ օրում վարակման 331 նոր դեպք է հայտնաբերվել: Վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 10 հազարը:

Նևադայում շաբաթ հաղորդվել է 445 նոր դեպքի մասին: Նախօրեին այդ ցուցանիշը կազմել էր 410 մարդ, մինչդեռ շաբաթվա սկզբին հաղորդվել էր վարակման ընդամենը 106 դեպքի մասին:

Ֆլորիդայում ուրբաթ հաղորդվել էր 3822 դեպքի մասին, իսկ շաբաթ՝ 4049, որը ռեկորդային ցուցանիշ է դարձել նահանգի համար: Այստեղ վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 93 հազարը:

Նախօրեից 500 դեպքով ավելի վարակման նոր տվյալներ (1118) են արձանագրվել Թենեսի նահանգում, որտեղ ընդհանուր առմամբ վարակման ավելի քան 34 հազար դեպք է գրանցվել:

ԱՄՆ համաճարակի բռնկման պահից ի վեր կորոնավիրուս է հայտնաբերվել ավելի քան 2.3 մլն բնակչի մոտ, որոնցից ավելի քան 20 000-ը՝ վերջին մեկ օրում: Հիվանդությունից երկրում մահացել է 121 750 մարդ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ