Գլխավոր էջ Գլխավոր Վրաստանի դեսպանը վարակվել է կորոնավիրուսով

Վրաստանի դեսպանը վարակվել է կորոնավիրուսով

656
0

Ղազախստանում Վրաստանի դեսպան Զուրաբ Աբաշիձեն վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:

Վրաստանի արտգործնախարարության համաձայն՝ Աբաշիձեն բուժում է անցնում ղազախ մասնագետների հսկողության ներքո, վերջիններիս հետ մշտական կապ են պահպանում վրացի բժիշկները:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Գերատեսչությունում նշել են, որ «անհանգստանալու կարիք չկա», Նազարբաևն այժմ ինքնամեկուսացած է և շարունակում է աշխատել հեռակա ձևաչափով:

Ղազախստանում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 16 351 և մահվան 105 դեպք:

Աղբյուրը՝ Tert.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ