Գլխավոր էջ Գլխավոր Պերուի կլինիկաներից մեկը կորոնավիրուսի վարակակրին բուժելուց հետո նրան 130 000 դոլարի կտրոն...

Պերուի կլինիկաներից մեկը կորոնավիրուսի վարակակրին բուժելուց հետո նրան 130 000 դոլարի կտրոն է ներկայացրել

438
0

Պերուի կլինիկաներից մեկի բժիշկները կորոնավիրուսի վարակակրին բուժելուց հետո նրան 130 000 դոլարի վճարման կտրոն են ներկայացրել․ հայտնի է, որ հիվանդն այս կլինիկա է դիմել պետական հիվանդանոցներում տեղերի բացակայության պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Աղբյուրը մանրամասնում է, որ կատարվածի մասին հիվանդի քույրն է լրատվամիջոցներին տեղյակ պահել։ Երբ տղամարդու մոտ շնչառության հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել, ընտանիքը կորոնավիրուսային հիվանդներին անվճար օգնություն տրամադրող պետական ծառայություն է դիմել, սակայն այնտեղ հայտնել են, որ հիվանդանոցներում արդեն տեղ չկա, ուստի՝ չեն կարող օգնել որևէ կերպ։ Արդյունքում ընտանիքը ստիպված է եղել մոտակա կլինիկաներից մեկը դիմել։

Ի սկզբանե ընտանիքը ենթադրել է, որ տղամարդը հիվանդանոցում մոտ երկու շաբաթ կանցկացնի, սակայն չորս օր անց նրան տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ էլ ավելի քան 50 օր մնալուց հետո նա արդեն ապաքինվել և դուրսգրման է պատրաստվում։

«Մենք շնորհակալ ենք բժիշկներին և մասնագետներին իմ եղբոր նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար, սակայն, ցավոք, հիմա դաժան իրականությանն ենք բախվել՝ պարտքի առաջ ենք կանգնել։ Իմ եղբորը 465 177 սոլ (ավելի քան 132 000 դոլար) գումարի չափով կտրոն են ներկայացրել»,- նշել է հիվանդի քույր Նադիա Վիլչեսը։

Հայտնի է, որ ներկայում Պերուի առողջապահական համակարգը հիվանդասենյակների և կորոնավիրուսի բուժման համար նախատեսված բժշկական սարքավորումների պակասության մեծ խնդրի առաջ է կանգնած։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ Պերուում կորոնավիրուսով վարակվել է 244 388 մարդ, որից 7 461-ը՝ մահվան եքով։ Հիվանդությունից ընդհանուր ապաքինվել է 131 190 մարդ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ