Գլխավոր էջ Գլխավոր Ֆիզիկական ակտիվությունը կանխում է վաղաժամ մահացությունը

Ֆիզիկական ակտիվությունը կանխում է վաղաժամ մահացությունը

993
0

Քեմբրիջի և Էդինբուրգի համալսարանների գիտնականները պարզել են, որ ֆիզիկական ակտիվությունը կարող է կանխել մարդու վաղաժամ մահացությունը։ Այս մասին հայտնում է Lancet Global Health պարբերականը։ Ուսումնասիրությունները պարզել են, որ մարզումները վաղաժամ մահանալու հավանականությունը նվազեցնում են 15 տոկոսով, ինչը համապատասխանում է մոտ 4 միլիոն փրկված կյանքին։

Հետազոտություններն իրականացվել են աշխարհի 168 երկրի հարյուրավոր բնակիչների առողջական վիճակի վերլուծմամբ։ Շաբաթական 150 րոպե մարմնամարզությանը, կամ մարզումներին տրամադրած ժամանակը կարող է էականորեն բարելավել մարդու մոտ առողջական ընդհանուր վիճակը

Նշենք, որ սա միջին ծանրաբեռնվածության ֆիզիկական ակտիվությունն է, որը թույլատրելի է մարդու համար։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ