Գլխավոր էջ Նորություններ Անկարայում, Ստամբուլում և Բուրսայում բժշկական դիմակ կրելը կդառնա պարտադիր

Անկարայում, Ստամբուլում և Բուրսայում բժշկական դիմակ կրելը կդառնա պարտադիր

508
0

Թուրքիայի Անկարայի, Ստամբուլի եւ Բուրսայի նահանգապետների գրասենյակները հրապարակել են որոշումներ, որոնց համաձայն, այդ քաղաքների բնակիչների համար բժշկական դիմակ կրելը դառնում է պարտադիր։ Այս մասին հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը։ Ավելի վաղ, թուրքական իշխանությունները կարգադրել էին բնակիչներին դիմակներ կրել հանրային վայրերում՝ պետական հաստատություններում, խանութներում եւ տրանսպորտում։ Նման որոշում կայացվել է 81 նահանգներից 42-ում։ Թուրքիայի խոշոր քաղաքներում նման որոշում կայացվել է, հաշվի առնելով, որ կորոնավիրուսային ինֆեկցիայի վարակման դեպքերը աճի դինամիկա են արձանագրել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ