Գլխավոր էջ Նորություններ Վրաստան մուտք կգործեն միայն լաբորատոր թեստի բացասական պատասխան ունեցող զբոսաշրջիկները

Վրաստան մուտք կգործեն միայն լաբորատոր թեստի բացասական պատասխան ունեցող զբոսաշրջիկները

666
0

Վրաստան կթույլատրվի այցելել միայն այն զբոսաշրջիկներին, ովքեր կներկայացնեն կորոնավիրուսին լաբորատոր թեստի բացասական պատասխանի վկայական, ասել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գահարիան:

«Վրաստան ժամանող զբոսաշրջիկը պետք է հանձնի PCR թեստ, հակառակ դեպքում նրան պարզապես թույլ չեն տա մուտք գործել երկիր: Իհարկե, մենք հնարավորություն կստեղծենք արագորեն PCR թեստեր անցնել երկրի ներսում, եթե նորեկը չունի այդպիսի քննության վկայական: Բայց կազմակերպված տուրիստական ​​խմբերը կկարողանան մուտք գործել միայն այդ կանոնը պահպանելու դեպքում», — ասել է վարչապետը: Միևնույն ժամանակ, Գահարիան հիշեցրել է, որ կազմակերպված տուրիստական ​​խմբերը տեղավորվելու են «կանաչ գոտիներում»՝ հյուրանոցային այն համալիրներում, որոնք Առողջապահության նախարարությունից կստանան համապատասխան թույլտվություն՝ հիմք ընդունելով զննումների, սննդի, փոխադրումների և այլ պահանջների հետ կապված բոլոր արդյունքները։

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից Վրաստանում կբացվի զբոսաշրջային սեզոնը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ