Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Թուրքմենստանում կտրուկ աճել է սուր թոքաբորբով հիվանդների թիվը, բազմաթիվ են մահերը. «կորոնավիրուս»...

Թուրքմենստանում կտրուկ աճել է սուր թոքաբորբով հիվանդների թիվը, բազմաթիվ են մահերը. «կորոնավիրուս» բառը մնում է արգելված

516
0

Դեռ մարտին Թուրքմենստանի իշխանությունները արգելել էին ասել «կորոնավիրուս» բառը. այս մասին հաղորդել է Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը: Տեղի լրատվամիջոցները պիտի չխոսեին այդ մասին, կարծես նման բան նույնիսկ գոյություն չունի: Իրանին սահմանակից այս երկրում փողոցում դիմակ կրելու կամ նույնիսկ աշխարհում կորոնավիրուսի իրավիճակը քննարկելու համար կարող են բերման ենթարկել՝ հանրության մեջ խուճապ տարածելու մեղադրանքով:

Այս բոլոր ամիսներին Թուրքմենստանում կյանքի բոլոր ոլորտներն աշխատել են սովորականի պես: Սակայն ժամանակ առ ժամանակ իշխանությունները որոշում էին խստացնել հիգիենայի պահպանման նորմերը, ախտահանման միջոցառումներ էին կազմակերպում:

Երեկ Ազատություն ռադիոյականի Թուրքմենստանի ծառայության հաղորդմամբ՝ հիգիենայի պահպանման կանոնները խստացվել են: Աշխաբադի ինֆեկցիոն հիվանդությունների հոսպիտալում արդեն մի քանի օր է, որ պահպանվում է խիստ կարանտին, բժշկական անձնակազմին չի թույլատրվում դուրս գալ հիվանդանոցից, հիվանդներին այցելելը թույլատրված չէ: Ախտորոշվել են սուր թոքաբորբով բազմաթիվ դեպքեր, արձանագրվել են հիվանդության հետեւանքով մահվան դեպքեր:

Թուրքմենստանի բոլոր հիվանդանոցներ թոքաբորբի սուր ախտանիշներով եւ շնչառական խնդիրներով հիվանդների աննախադեպ հոսք է, բժիշկները մեկուսացվում են: Շտապօգնության ծառայությունները չեն հասցնում սպասարկել զանգերը:

Իշխանությունները շարունակում են պնդել, որ երկրում կորոնավիրուս չկա, թեպետ բժիշկները կարծում են, որ թոքաբորբի բռնկումն իրականում COVID-19-ի տարածման հետևանք է:

Ազատություն ռադիոկայանին հաջողվել է պարզել, որ Թուրքմենստանում առնվազն 4 հիվանդ՝ երեքն Աշխաբադում եւ մեկը՝ Բալկանաբադում մահացել են նոր կորոնավիրուսից:

Թուրքմենստանի բժիշկները եւ հասարակությունը տառապում են երկրում կորոնավիրուսի առկայությունը հերքելու քաղաքականության հետեւանքով: Հայտնի է դարձել, որ կորոնավիրուսից մահացել են բժիշկներ ու բուժաշխատողներ: «Մայրաքաղաքի հիվանդանոցների բժիշկներն անընդհատ մահանում են: Վերջինը մի բժիշկ է, որ ծնվել էր 1965 թվականին, վարակաբան էր: Իշխանությունները չեն ասում, որ սա կորոնավիրուսից է, բայց բոլորն էլ գիտեն, որ նա մահացել է այդ հիվանդությունից: Բժիշկները իսկապես տառապում են իշխանությունների սխալ քաղաքականության պատճառով»,- ասել է ռադիոկայանի՝ Թուրքմենստանի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը:

Չնայած երկրի ղեկավարությունը շարունակում է հայտարարել, որ կորոնավիրուս չկա, այնուամենայնիվ, տեսանելի են ձեռնարկված որոշ միջոցառումներ. ախտահանվում են կառույցները, դադարեցվել են մարզական ակումբների պարապմունքներն ու պրոֆեսիոնալ մարզիկների մարզումները, ամառային ճամբար այցելող երեխաների նկատմամբ սահմանափակումներ են սահմանվել՝ ծնողներին ոստիկանները թույլ չեն տալիս մոտենալ ճամբարներին:

Այս ամենի մասին, սակայն, պաշտոնական մեկնաբանություն ստանալ թե՛ տեղի եւ թե՛ միջազգային լրատվամիջոցների լրագրողներին չի հաջողվում

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ