Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է մոտ 500 բուժաշխատող

Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է մոտ 500 բուժաշխատող

500
0

Ռուսաստանի Դաշնությունում, ինչպես և ամենուր, կորոնավիրուսից առաջինը տուժում են առաջնագծում գտնվողները: ՌԴ առողջապահության ոլորտում հսկողություն իրականացնող դաշնային ծառայության՝ «Ռոսզդրավնադզոր»-ի ղեկավար Ալլա Սամոյլովան հայտարարել է, որ շուրջ 500 բուժաշխատող մահացել է նոր կորոնավիրուսային համավարակի պատճառով։

«Այսօր մենք հայտարարում ենք, որ համաճարակը դեռ չի ավարտվել: Մեր գործընկերներից մոտ 500 մարդու, ցավոք, արդեն կորցրել ենք»,- հայտարարել է Սամոյլովան՝
«Բուժաշխատողների անվտանգություն. խնդիրներ, վերլուծություններ և լուծումներ» առցանց խորհրդաժողովի ժամանակ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ