Գլխավոր էջ Գլխավոր Վրաստանում COVID-19-ով վարակվածների թիվը ավելացել է

Վրաստանում COVID-19-ով վարակվածների թիվը ավելացել է

640
0

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է հինգով եւ, ըստ StopCov կառավարական կայքի, կազմել է 893 դեպք:

COVID-19-ից բուժման նոր դեպքերի մասին դեռ ոչինչ չի հաղորդվում: Այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսից 731 մարդ է բուժվել: 14 մարդ մահացել է:

Ներկայումս 2.710 մարդ գտնվում է կարանտինում, 267-ը՝ հիվանդանոցներում:

Վրաստանի երեք քաղաքացի բուժման նպատակով տեղափոխվել է այլ երկրներից:

Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ