Գլխավոր էջ Uncategorized Կորոնավիրուսը չշրջանցեց նաև ՔԿՀ-ն․ կան վարակակիրներ

Կորոնավիրուսը չշրջանցեց նաև ՔԿՀ-ն․ կան վարակակիրներ

779
0

Երեկվա՝ հունիսի 16-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համակարգի աշխատակիցների (ծառայողների) շրջանում նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեպք հայտնաբերվել եւ հաստատվել է 33 անձանց մոտ։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

Նավիկյանը հայտնեց, որ 33 աշխատակիցներից 19-ն արդեն իսկ ապաքինվել եւ վերադարձել է իր ծառայողական պարտականությունների կատարմանը։

Քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց շրջանում առկա է նման հիվանդությամբ 1 դատապարտյալ («Կոշ» ՔԿՀ), որն այժմ գտնվում է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում։

Կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երեւան կենտրոն», «Կոշ», «Սեւան», «Աբովյան», «Հրազդան», «Արմավիր» ՔԿՀ-ներում։ Ստացվում է, որ Հայաստանի 12 ՔԿՀ-ներից ութում եղել են վարակակիրներ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ