Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Մեքսիկայում կորոնավիրուսի զոհերի թիվն անցել է 18 հազարից

Մեքսիկայում կորոնավիրուսի զոհերի թիվն անցել է 18 հազարից

448
0

Մեքսիկայում մեկ օրում կորոնավիրուսի զոհերի թիվը մեծացել է 730-ով եւ կազմում է 18 310, հայտնաբերվել է 4599 նոր վարակում, հայտնել է երկրի առողջապահության նախարարության համաճարակաբանության տնօրեն Խոսե Լուիս Ալոմիան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այսօրվա դրությամբ հաստատված է COVID-19 հիվանդության բարդությունների հետեւանքով պացիենտների մահվան 18 310 դեպք»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ, որի հեռարձակումը կլատարվել է գերատեսչության Twitter-ում:

Մեքսիկայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը հայտնաբերվել էր փետրվարի 28-ին: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 154 863-ի, որոնցից ներկայումս հիվանդ է 21 159 մարդ (մեկ օրում +767):

Ներկա պահին առավել մեծ թվով հիվանդներ կան Մեխիկոյում՝ 3895, Մեխիկո նահանգում՝ 2481 «ակտիվ դեպք»: Երկրի իշխանությունները ուսումնասիրում են հիվանդությունների 56 843 եւ մահվան 1779 կասկածելի դեպքերը:

Առողջապահության նախարարությունը երկուշաբթիից երկրի հյուսիսում, հարավ-արեւելքում եւ կենտրոնական մասում 16 նահանգների համար համաճարակային սպառնալիքի ազդանշանը կարմիր ինդիկատորից (առավելագույն սպառնալիք) փոխել է նարնջագույնի (բարձր):

Այս նահանգներում մեղմացվել են հանրային վայրեր այցելությունների հետ կապված սահմանափակումները: Ռեստորաններին եւ գեղեցկության սրահներին թույլատրվել է հաճախորդներ ընդունել սրահի կես բեռնվածությամբ: Կինոթատրոնները, եկեղեցիները եւ առեւտրի կենտրոնները կարող են ընդունել 25 տոկոս այցելուների:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին COVID-19 նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի բռնկումը հայտարարել էր համավարակ: ԱՀԿ վերջին տեղեկություններով՝ աշխարհում հայտնաբերվել է վարակման արդեն ավելի քան 7,9 մլն դեպք, մահացել է 434 հազարից ավելի մարդ:

Աղբյուրը՝ news.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ