Գլխավոր էջ Գլխավոր Ինչո՞ւ է մարդը շատ ուտում

Ինչո՞ւ է մարդը շատ ուտում

1783
0

Շատակերության պատճառները բազմազան են,  հաճախ մենք շատ ենք ուտում ձանձրույթից, հաճախ հոգեբանական մի շարք իրավիճակներից դրդված: Այս պատճառներից մի քանիսի մասին MedMedia.am-ը զրուցել է սննդաբան Գայանե Շահխաթունու հետ: «Ամենատարածված պատճառներից են սթրեսն ու  տագնապը: Ուտում ենք փորձելով խլացնել կուտակված սթրեսը, կուլ տալ կոկորդում քարի պես կանգնած տագնապի զգացումը, թուլացնել ներքին լարվածությունը»,-նշեց փորձագետն ու հաղթահարելու համար խորհուրդ տվեց հաշվի առնել, որ ուտելիքը թուլացնում է լարվածությունը, սակայն մեր խնդիրը չի լուծում: Զրուցակցիս խոքով՝  օգնող տարբերակներ են ֆիզիկական ակտիվությունը, մեդիտացիան և յոգան:
«Իհարկե, եթե խնդիրը ոչ միայն առօրեական հոգսերն են այլև լուրջ հոգեբանական, ապա պետք է դիմել հոգեբանի և վերացնել այն»,-ասաց սննդաբանը:
Վերջինիս փաստմամբ՝ պատճառներից է նաև  էմոցիոնալ շատակերությունը. «Դուք ձեզ զգում եք անպաշտպան և էմոցիաները կուտակում եք ներսում: Հնարավոր է, որ այնքան եք հոգ տանում շրջապատի մասին, որ ձեզ անտեսում եք»:
Լուծման  համար Գայանե Շահխաթունին առաջարկում է, հարցրել թե  ինչ ենք ուզում և անկեղծ պատասխանել հարցին: «Հոգ տարեք ձեր մասին, ժամանակ հատկացրեք հանգստին  և ամեն ինչ կվերադառնա իր տեղը»,-ընդգծեց նա:
Մեղքի զգացումը նույնպես շատակերության պատճառ կարող է լինել: «Այո, շուրջը կատարվող ցանկացած բանի պատճառ և մեղավորություն դուք տեսնում եք հենց ձեր մեջ: Հաճախ այդ զգացումը վերածվում է ամոթի, և ձևկերպում եք. «Ես վատն եմ» սկզբունքը»,-մանրամասնեց փորձագետը:
Հարցին թե ինպե՞ս վարվել, սննդաբանը պատասխանեց. «Ահա մի հրաշալի խորհուրդ., երբ կզգաք, որ շատակերություն եք անում, նայեք հայելու մեջ, ուղղեք մազերը, ժպտացեք և հիշեք՝ «Դուք անկրկնելի և գեղեցիկ եք  ցանկացած պարագայում»»:

Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ