Գլխավոր էջ Գլխավոր «Վիրուսը այս պայմաններում չի կարող չտարածվել»․ Հայկ Մանասյան

«Վիրուսը այս պայմաններում չի կարող չտարածվել»․ Հայկ Մանասյան

1050
0

Բժիշկ Հայկ Մանասյանի հետ խոսել ենք վերջին օրերին ՀՀ-ում  ծավալվող իրադարձություններից։ Խոսքը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անձի շուրջ ծավալվող իրադարձություններին է վերաբերում, որը փողոց հանեց մի խումբ անձանց։

Հիշեցնենք, որ արտակարգ դրության պայմաններում արգելվում է ինքնաբուխ հավաքների անցկացումը։ 

Ըստ Մանասյանի փողոց են դուրս գալիս անձինք, ովքեր կուսակիցներ են և ովքեր հանդիպում են ոչ միայն փողոցներում այևս գրասենյակներում, տարբեր ժողովների ժամանակ և այլն։ Հիմա քաաղաքական պրոցեսներ են գնում, հանդիպումները համակարգվում է։ Վստահ է կան խմբեր, որ վերահսկու են այս ամենը․ «Այդ մարդիկ միևնույն է շփվում են միմյաց հետ և պարտադիր չէ, որ փողոցում հավաքվելը լինի վարակի տարածման պատճառը»։

Մանասյանի խոսքով քաղաքական նման պրոցեսները անկախ ամեն ինչից նպաստելու են  վարակի տարածմանը․

«Այդ մարդիկ պիտի դա հաշվի առնեն։ Այս փաստը պետք է կարևորեն նաև նրանց ընտանիքի անդամները և եթե նրանց ընտանիքներում կան տարեցներ կամ քրոնիկ հիվանդներ պետք է հնարավորինս շփումը նվազեցնեն»,- եզրափակեց բժիշկ Հայկ Մանասյանը։

Աննա Ավետիսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ