Գլխավոր էջ Գլխավոր «Հաջորդ 3 օրը վճռորոշ է լինելու Պեկինի շուկայում կորոնավիրուսի նոր բռնկումը զսպելու...

«Հաջորդ 3 օրը վճռորոշ է լինելու Պեկինի շուկայում կորոնավիրուսի նոր բռնկումը զսպելու համար». Չինաստանի գլխավոր համաճարակաբան

562
0

Չինաստանի գլխավոր համաճարակաբանը հայտարարել է, որ հաջորդ երեք օրը վճռորոշ է լինելու  Պեկինի շուկաներից մեկում նոր տեսակի կորոնավիրուսի բռնկումը զսպելու հարցում:

Ինչպես հայտնում է South China Morning Post-ը, երկրում գրանցվել է վարակման ևս 32 դեպք, որոնք կապված են շուկայի օջախի հետ:

Ենթադրվում է, որ նոր օջախի հետևանքով վարակվել է 106 մարդ: Եվս տասի թեստի պատասխանը դրան է եղել, սակայն նրանք հիվանդության ախտանշաններ չունեն:

Չինաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի գլխավոր համաճարակաբան Վու Ցունյուն մանրամասնել է, որ Պեկինում բռնկումը վերահսկման տակ է առնվել նախնական փուլում և որ հաջորդ երեք օրերը վճռորոշ են լինելու համաճարակի զարգացումը որոշելու հարցում:

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ապագայում կարող են նմանատիպ այլ բռնկումներ լինել՝ ավելացնելով կորոնավիրուսի երկրորդ ալիքի հավանականությունը:

Հիշեցնենք, որ Պեկինի հարավային Ֆենթայ շրջանում ռազմական դրություն են հայտարարել նրանից հետո, երբ այնտեղի մեծածախ առևտրի շուկայում կորոնավիրուսի նոր վարակակիրներ են հայտնաբերել։

Հայտնի է, որ Ֆենթայ շրջանում գտնվող խոշորագույն «Սինֆադի» շուկան ժամանակավորապես փակվել է նրանից հետո, երբ ներկրված սաղմոնների կտրտման տախտակի վրա համաճարակաբանական հետազոտության արդյունքում կորոնավիրուս է հայտնաբերվել։

Շուկայի տնօրինությունը մոտ 10 000 աշխատակցի և վաճառողի զանգվածային թեստավորում իրականացնելու որոշում է կայացրել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ