Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Թունիսը հաղթահարել է կորոնավիրուսը և դուրս է եկել ճգնաժամից

Թունիսը հաղթահարել է կորոնավիրուսը և դուրս է եկել ճգնաժամից

486
0

Թունիսը հաղթահարել է կորոնավիրուսը և դուրս է եկել ճգնաժամից՝ նվազագույն կորուստներով, Attesia TV-ի եթերում հայտարարել է երկրի վարչապետ Իլյաս Ֆահֆահը:
Ըստ նրա՝ Թունիսում COVID-19-ի երկրորդ ալիքի հավանականությունը փոքր է։
Հունիսի 27-ից Թունիսը կբացի սահմանները զբոսաշրջիկների համար։ Զբոսաշրջիկներին թույլատրվելու է երկիր մուտք գործել միայն կորոնավիրուսի թեստ հանձնելուց հետո:

Ջոնս Հոփքինսի համալսարանի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ Թունիսում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1 096 դեպք, հիվանդությունից մահացել է 19, ապաքինվել՝ 998 մարդ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ