Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Երկրում ամեն օր վարակի 9-15 դեպքը խուճապի առիթ չէ. Գամկրելիձե

Երկրում ամեն օր վարակի 9-15 դեպքը խուճապի առիթ չէ. Գամկրելիձե

440
0

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի խոսքերով՝ Վրաստանում վերջին շրջանում կորոնավիրուսային դեպքերի թվի աճը անակնկալ չի եղել:

Նրա խոսքերով՝ տնտեսության վերաբացման և շարժունակության աճի պայմաններում երկրում վարակների թվի աճը բնական է, և այս փուլում խուճապի պատճառ չկա, սակայն կարևոր է, որ քաղաքացիները լինեն զգույշ, քանի որ «հիվանդության, այսպես կոչված, մեղմ դեպքերի թվի աճի միտում կա»:

«Այն, ինչ տեղի է ունենում վերջին 4-5 օրվա ընթացքում, երբ ամեն օր ունենում ենք 9, 11, 13, 14, 15 դեպք, սկզբունքորեն կանխատեսելի էր, սա զարմանալի չէ: Սա կանխատեսելի էր այն իմաստով, որ, ինչպես գիտեք, տնտեսությունը բացվում է, ավելի շատ շարժունակություն կա, այդպես էլ պետք է լինի: Բայց դա խուճապի և մտահոգության առիթ չէ, չնայած դա մեզ պարտավորեցնում է զգույշ լինել: Երկրում համաճարակաբանական իրավիճակը վերահսկվում է, մենք որևէ խնդիր չենք ունենա»,- ասել է նա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ