Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ռուսաստանը հիվանդների թվով շարունակում է զբաղեցնել աշխարհում երրորդ հորիզոնականը

Ռուսաստանը հիվանդների թվով շարունակում է զբաղեցնել աշխարհում երրորդ հորիզոնականը

446
0

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 8246 դեպք է արձանագրվել։ Interfax լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սա 24 ժամում նոր դեպքերի ամենափոքր թիվն է՝ մայիսից 1-ից սկսած, երբ արձանագրվել էր 7933 դեպք, իսկ հաջորդը օրը այդ թիվը հասել էր 9600-ի։

Հունիսի 2-ից հիվանդների թվի ավելացումը եղել է կայուն և տատանվել է 8400-9000-ի սահմաններում։ Նոր հիվանդների 34 տոկոսի մոտ հիվանդության կլինիկական ախտանիշներ չկան։

Մինչև օրս Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 537.210-ի։ Մեկ օրում մահացել է 143 մարդ՝ մահացածների թիվը հասցնելով 7091-ի։ Առողջացել է ևս 4489 մարդ։ Ընդհանուր առողջացածների թիվը կազմում է 284.539: Ակտիվ դեպքերի թիվը 245.580 է։

Ռուսաստանը հիվանդների թվով շարունակում է զբաղեցնել աշխարհում երրորդ հորիզոնականը։ Առաջին տեղում է գտնվում ԱՄՆ-ն, որտեղ, ըստ Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալների, հիվանդացել է 2.162.228 մարդ, որոնցից 117.858-ը մահացել է։

Երկրորդ հորիզոնականում է Բրազիլիան, որտեղ մինչ օրս արձանագրվել է կորոնավիրուսի 867.882 դեպք, որոնցից 43.389-ը՝ մահվան ելքով։

Ռուսաստանին հաջորդում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ով հիվանդացել է 333.255 մարդ, որոնցից 9524-ը մահացել է։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ