Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Թունիսի վարչապետը հայտարարել է երկրում COVID-19-ի համաճարակի ավարտի մասին

Թունիսի վարչապետը հայտարարել է երկրում COVID-19-ի համաճարակի ավարտի մասին

330
0

Թունիսը հաղթանակ է տարել կորոնավիրուսի նկատմամբ, հիվանդության նոր դեպքեր գրեթե չեն գրանցվել: Այս մասին հունիսի 15-ին տեղական հեռուստատեսության եթերում հայտարարել է վարչապետ Էլիս Ֆահֆահը։

«Մենք այս ճգնաժամից դուրս ենք եկել առողջության վերաբերյալ իսկապես կարևոր եզրակացություններով և նվազագույն վնասով»,- ասել է Ֆահֆահը:

Նա նշել է, որ հունիսի 27-ից երկիրը կբացի իր սահմանները։ Բացի այդ, վարչապետը հայտնել է պանդեմիայի սկզբից արտասահմանից 25 հազար համաքաղաքացիների վերադարձի մասին:

Թունիսն այն երկրներից է, որը դիմել էր Ռուսաստանին՝ կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում օգնության համար։ Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը Թունիսում գրանցվել էր մարտի 2-ին։ Վարակված է եղել Իտալիայից վերադարձած 40-ամյա մի քաղաքացի։

Հունիսի 15-ին Worldometer-ի տվյալներով ՝ Թունիսում գրանցվել է COVID-19 հիվանդության 1096 դեպք, 49 մարդ մահացել է, 998 հիվանդ՝ ապաքինվել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ