Գլխավոր էջ Նորություններ Բժիշկները որոշել են՝ երբ է COVID-19- ով հիվանդն առավել վարակիչ

Բժիշկները որոշել են՝ երբ է COVID-19- ով հիվանդն առավել վարակիչ

793
0

Կորոնավիրուս ունեցող մարդիկ վարակի առաջին օրերին վարակը կարող են ավելի արագ տարածել, քան մյուսները: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաճարակաբան և Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ հիվանդությունների բաժնի տեխնիկական խմբի ղեկավար Մարիա Վան Կերխովեն:

«Հիմք ընդունելով այն շատ սահմանափակ տվյալները, որոնք մենք հիմա ունենք՝ կարող ենք ասել, որ մարդու օրգանիզմում շատ վիրուսային մասնիկներ են պարունակվում հիվանդության հենց սկզբում, երբ ախտանշանները նոր են սկսում զարգանալ»,- նշել է մասնագետը:

ԱՄՆ-ում և Գերմանիայում գիտնականների կողմից անցկացված նախնական արդյունքների համաձայն՝ մարդիկ, ովքեր ունեն COVID-19 հիվանդության մեղմ ընթացք, վարակիչ են հիվանդության սկզբից մինչև 8-9 օր: Ավելի ծանր ձևով հիվանդները վարակիչ են մնում ավելի երկար ժամանակահատվածով. Վան Կերխովեի խոսքերը մեջբերում է Интерфакс-ը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ