Գլխավոր էջ Նորություններ ԱԺ պատգամավորները մասնակցելու են «Պրոֆեսոր Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն»-ի կազմակերպած արյան դոնորության...

ԱԺ պատգամավորները մասնակցելու են «Պրոֆեսոր Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն»-ի կազմակերպած արյան դոնորության ակցիային

1028
0

ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

Հունիսի 14-ը ամբողջ աշխարհը նշում է` որպես արյան դոնորի միջազգային օր։ Օրվան նվիրված միջոցառումների և քարոզարշավի կարգախոսն է` «Օգնի’ր հաղթել»: Սա ևս մեկ հնարավորություն է.
1․ հանրությանը տեղեկացնելու արյան դոնորության կարևորության մասին՝ խթանելով որակյալ և անվտանգ արյունը և նրա բաղադրամասերի հասանելիությունը բոլորի համար,
2․ շնորհակալություն հայտնելու դոնորներին իրենց արյունը նվիրաբերելու համար. չէ՞ որ յուրաքանչյուր արյան կաթիլ փրկում է մարդկային կյանքեր,
3․ արյունատվության գաղափարի ինտեգրումը դիտարկելու` որպես կենսակերպի և մշակույթի մաս մեր երկրում:
Ներկայումս, արյան փոխներարկումը լայնորեն կիրառվում է վիրաբուժության, մանկաբարձության, գինեկոլոգիայի, այրվածքաբանության, վերակենդանացման, արյունաբանության և ուռուցքաբանության ոլորտներում:
Անհրաժեշտ է հիշել, որ աշխարհում մշտապես կա արյան կարիք, իսկ ստեղծված պանդեմիկ իրավիճակում և դոնորների կտրուկ նվազման պարագայում՝ առավել ևս:
ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնը» դոնորի միջազգային օրվա շրջանակում, հունիսի 14-ին և 15-ին` ժամը 09:00-13:00-ը, կազմակերպում է միջոցառումներ, արյան դոնորության ակցիաներ, որոնց մասնակցելու են ԱԺ պատգամավորներ, դոնորներ և այլոք:

ԱՐՅԱՆ ԴՈՆՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՀունիսի 14-ը ամբողջ աշխարհը նշում է` որպես արյան դոնորի միջազգային օր։ Օրվան նվիրված…

Geplaatst door ՀՀ առողջապահության նախարարություն op Zondag 14 juni 2020

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ