Գլխավոր էջ Նորություններ Հրշեջ-փրկարարն ուղղաթիռով տեղափոխվել է Երևան. թարմացված

Հրշեջ-փրկարարն ուղղաթիռով տեղափոխվել է Երևան. թարմացված

970
0

Հրշեջ-փրկարարն ուղղաթիռով տեղափոխվել է Երևան. թարմացված

Լոռու մարզի Բազումի լեռնաշղթայի անտառներում առաջացած խոշոր հրդեհը մարելու ժամանակ այրվածքներ ստացած հրշեջ-փրկարարը Վանաձորի բժշկական կենտրոնից ուղղաթիռով տեղափոխվել է ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոն: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Տուժածի մոտ առկա է մարմնի մակերեսի 40% այրվածք` գլուխ, ստորին և վերին վերջույթներ, նաև` 10% վերին շնչուղիների: Նրա առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ:

Նշենք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ աշխատանքները համակարգում է նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ