Գլխավոր էջ Նորություններ Հայաստանում կստեղծվի կորոնավիրուսի ուսումնասիրությունների գիտական խորհուրդ

Հայաստանում կստեղծվի կորոնավիրուսի ուսումնասիրությունների գիտական խորհուրդ

376
0

Նախօրեին գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիան անցկացրեց Վիրուսաբանության գիտական խորհրդի հիմնադիր առցանց գիտաժողով` Ռուսաստանի, Չինաստանի, Բելառուսի, Հայաստանի, Վրաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի եւ Ուկրաինայի վիրուսաբանության, համաճարակաբանության, մանրէաբանության, իմունաբանության ոլորտների  առաջատար մասնագետների մասնակցությամբ: Հայաստանը խորհրդում ներկայացրել է ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի բջջային կենսաբանության եւ վիրուսաբանության լաբորատորիայի ղեկավար Զավեն Կարալյանը: Վիրուսաբանության գիտական խորհրդի ստեղծման հիմնական նպատակն է եղել՝ միավորել ջանքերը կարեւորագույն գիտական խնդիրների վերաբերյալ լուծումներ գտնելու, փորձի փոխանակման եւ կադրերի պատրաստման գործում:
COVID-19 համավարակի խնդիրը ճանաչվել է Վիրուսաբանության գիտական խորհրդի գործունեության օրակարգային հարց: «Ներկայումս շատ կարեւոր է, որ մասնագետները` վիրուսաբանները, համաճարակաբանները, միավորվում են միջազգային եւ ազգային մակարդակով, եւ մենք արդեն տեսնում ենք խնդրի նկատմամբ գիտական կենտրոնացում»,- նշել է ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը:
Հայաստանում ստեղծվում է COVID-19-ի գիտական ուսումնասիրությունների համակարգման գիտական խորհուրդ, որում ընդգրկվում են ՀՀ ԳԱԱ-ի, ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի եւ ՀՀ բուհերի մասնագետներ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ