Գլխավոր էջ Նորություններ «Սխալ է կորոնավիրուսի հետեւանքով և այլ պատճառներով մահերը ներկայացնել միասին». խոսնակ

«Սխալ է կորոնավիրուսի հետեւանքով և այլ պատճառներով մահերը ներկայացնել միասին». խոսնակ

507
0

Առողջապահության նախարարությունն ամեն օր ներկայացնում է Հայստանում գրանցված կորոնավիրուսի դեպքերի, ինչպես նաև վարսակի հետևանքով եղած մահվան դեպքերի մասին տեղեկատվություն։ Սակայն բացի բուն կորոնավիրուսի հետևանքով գւանցված դեպքերի, ԱՆ-ն ներկայացնում է նաև այն մահվան դեպքերի վիճակագրությունը, երբ քաղաքացին ունեցել է կորոնավիրուս հիվանդությունը, սակայն մահը վրա է հասել այլ պատճառներով։

Օրինակ՝ մայիսի 11-ին Հայստանում գրանցվել էր մահվան 18 դեպք կորոնավիրուս հիվանդությունիից, ևս 3 դեպք՝ երբ մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Սակայն լրատվական շատ կայքեր, ինչպես նաև ֆեյսբուքյան օգտատերեր մահվան երկու դեպքերը ներկայացում են միասին՝ նշելով, թե Հայստանում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 21 դեպք։

ArmDaily.am-ի հետ զրույց ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը նշեց, որ այդպես ներկայացնելը սխալ է.«Եթե ճիշտն այդպես լիներ, մենք էլ միասին կներկայացնեինք»։
Նիկողոսյանը նշում է, որ այլ պատճառներով մահերի թիվը նախարարությունը կարող էր ընդհանրապես չտալ.«Որովհետև դա, մեծ հաշվով, կապ չունի կորոնավիրուսի հետ։ Բայց ինչու ենք մենք խոսում այդ դեպքերի մասին։ Մարդը կարող է մահանալ որևէ դժբախտ դեպքից,ու պարզվի, որ նա ունի նաև կորոնավիրուս։ Մեր վիճակագրության մեջ դա գրանցվում է որպես կորոնավիրուսի դեպք։ Նախարարությունը այդ թվերը ներկայացնում է, որպեսզի, եթե քաղաքացիները ցանկանան հաշվարկ անել, ընդհանուր թվիվ հանեն բուժվողներին կամ մահերին, այդ թիվը չկորի և վիճակագրությունը պահպանվի»,-նշեց խոսնակը։

Նշենք, որ Հունիսի 13-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 264 անձ, ևս  91 պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Նյութի աղբյուրը՝ АrmDaily.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ