Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Վրաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք, 5 մարդ...

Վրաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք, 5 մարդ ապաքինվել է

451
0

Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք, իսկ նախկինում հաստատված COVID-19-ով 5 մարդ ապաքինվել է եւ տուն ուղարկվել, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:

Տվյալները թարմացված են StopCov կառավարական կայքում:

Վրաստանում փետրվարի 26-ից հունիսի 13-ը լաբորատոր ստուգմամբ հաստատված է  կորոնավիրուսով վարակման 851 դեպք: Կորոնավիրուսային ինֆեկցիայի հետեւանքներից մահացել է 13 մարդ: Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 702:

Ներկայումս Վրաստանի կովիդ-կենտրոններում բուժումը շարունակում է 136 մարդ:

Կարանտինում է շարունակում մնալ 3 026 մարդ, իսկ ստացիոնարներում բժիշկների հսկողության տակ՝ 297:

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնի տվյալներով՝ հունիսի 12-ի դրությամբ անցկացվել է կորոնավիրուսի ախտորոշման 72,1 հազար ՊՇՌ թեստ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ