Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Եգիպտոսում 1 օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային ցուցանիշ

Եգիպտոսում 1 օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային ցուցանիշ

652
0

Եգիպտոսի առողջապահությա ն նախարարությունը հայտնել է երկրում վերջին 1 օրում կորոնավիրուսով վարակման 1577 դեպքի մասին։ Դա ռեկորդային ցուցանիշ է պանդեմիայի սկսվելուց ի վեր։ Այսպիսով՝ Եգիպտոսում վարակակիրների ընդհանուր թիվը գերազանցել է 40 հազարը, փոխանցում է  РИА Новости-ն։ Նոր հիվանդներն ի հայտ են բերվել կոնտակտավորների շրջանակից։

Վերջին 1 օրում երկրում կորոնավիրուսից մահացել է 45 մարդ, ընդհանուր՝ 1422։ Առողջացել է 11 108 մարդ։

Վարակակիրների մեծ մասը բաժին է ընկնում հյուսիսային հատվածին՝ Կահիրե, Գիզա, Կալյուբիյա։

Երկրի առողջապահության նախարարությունը կոչ է արել քաղաքացիներին պահպանել անվտանգության կանոններն ու դիմակ կրել։ Կանոնները խախտողներին սպասվում է 2500 ԱՄՆ դոլարի տուգանք։

Մինչև հունիսի վերջ Եգիպտոսում կգործեն կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները, այդ թվում լողափերն ու այգիները չեն գործի։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ