Գլխավոր էջ Նորություններ «Ահազանգեր եմ ստացել, որ շտապօգնությունը հրաժարվում է քաղաքացիներին տեղափոխել հիվանդանոց». Նաիրա Զոհրաբյան

«Ահազանգեր եմ ստացել, որ շտապօգնությունը հրաժարվում է քաղաքացիներին տեղափոխել հիվանդանոց». Նաիրա Զոհրաբյան

452
0

Ազգային ժողովում այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն, անդրադառնալով կորոնավիրուսի հետևանքով մահերին, հարցրեց, թե ինչո՞ւ բոլոր ռեսուրսները չեն օգտագործվել և ո՞վ է պատախանատու: «Գալու է ժամանակը, եթե ոչ մենք, մահացած քաղաքացիների հարազատներն ահազանգելու են, թե ով է մեղավոր, մահացածն էր մեղավոր, որ ուշ ահազանգեց, թե պատկան մարմինները…: Քիչ առաջ ստացա ահազանգեր, որ շտապօգնությունը հրաժարվում է քաղաքացիներին տեղափոխել հիվանդանոց, ասում են՝ հիվանդանոցի հետ պայմանավորվեք, եթե կընդունի, նոր կգանք, կտանենք: Սա տարբերակ չէ, ճանապարհ չէ…: Ամեն մեկը պետք է իր տանը նստած գոռա, ասի, եկեք՝ մեռնում եմ, խեղդվում եմ, շտապօգնությունը չի տեղափոխում, որ մենք կարողանանք այս հարցը լուծե՞լ»,- ասաց Զոհրաբյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ