Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսի պայմաններում էսթետիկ վիրաբուժության կենտրոնները ևս դատարկ չեն

Կորոնավիրուսի պայմաններում էսթետիկ վիրաբուժության կենտրոնները ևս դատարկ չեն

417
0

Կորոնավիրուսի համավարակը քրոնիկ հիվանդություններ ունեցող շատ անձանց հետ է պահում բժշկական հաստատություններ դիմելուց։  Մարդիկ, բացի անհետաձգելի դեպքերը, հետաձգում են բուժհիմնարկներ այցելությունները՝ ավելորդ ռիսկի տակ չընկնելու համար։ Նույնը, որպես կանոն, անում են ատամնաբուժարանները՝ ընդունելով միայն սուր ցավերով կամ այլ անհետաձգելի ստոմատոլոգիական օգնության կարիք ունեցող հիվանդների։ Սակայն,միևնույն ժամանակ, հանդիպում ենք այս կամ այն էսթետիկ բժշկության կենտրոնի կողմից գովազդ-հրավերների․այս կամ այն եղանակով աչքերի պարկերի հեռացումներ, շուրթերի մեծացում և այլն։

Կա՞ն մարդիկ, որոնք օգտվում են այս ծառայություններից։ Հարցի պատասխանը ստանալու համար զանգահարեցինք էսթետիկ վիրաբուժության մի քանի հայտնի կենտրոններ։ «Ավանտա» նորարարական բժշկության կենտրոնի Հերացու փողոցի վրա գտնվող բաժանմունքից հայտնեցին՝ մարդիկ գալիս են, բայց կորոնավիրուսի պայմաններում, բնականաբար, հոսքերը չէին կարող ավելանալ։ «Բոլորը վախենում են, շատ անհրաժեշտ դեպքերում են դիմում, օրինակ՝ բորբոքված խալ, ատամնաբուժարան՝ սուր ցավ։ Բոլորը վախենում են, մենք էլ ենք վախենում»,-«Հրապարակին» հայտնեց ընդունարանի աշխատակիցը։  Ավելորդ չէ նշել, որ նման պրոցեդուրաները կատարվում են մարդու հետ շատ սերտ կոնտակտի պայմաններում։

Հարցրեցինք նաև, թե այս պայմաններում հաճախորդներին կամ հիվանդներին գրավելու համար չե՞ն փորձում զեղչեր անել։ Կենտրոնից ի պատասխան ասացին, որ իրենց մոտ տարին 12 ամիս զեղչեր գործում են։

«Դա Վինչի» կլինիկայից էլ հայտնեցին, որ մարդկանց հոսքը մի քիչ պակասել է, բայց ունեն։ Զեղչեր էլ չունեն։

Պարզվում է՝ մարդիկ այս խառը ժամանակներում հաճախում են անգամ մազաբուժության կենտրոններ, որոնք ապրիլի 19-ից պարետի որոշմամբ՝ աշխատում են։  Նման կենտրոններից ևս «Հրապարակին» հայտնեցին, որ, այո, մի քիչ քիչ, բայց ընդունում են հաճախորդներ։

Նյութի աղբյուրը՝ Hraparak.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ