Գլխավոր էջ Նորություններ Ուկրաինայի նախագահի կինը` Ելենա Զելենսկայան վարակվել է կորոնավիրուսով

Ուկրաինայի նախագահի կինը` Ելենա Զելենսկայան վարակվել է կորոնավիրուսով

617
0

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կնոջ՝ Ելենայի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի նախագահի գրասենյակի Telegram ալիքը:

Ելենա Զելենսկայան իրեն լավ է զգում, հիվանդությունն ընթանում է առանց ախտանիշների: Այժմ նա ամբուլատոր բուժում է ստանում, մեկուսացվել է ընտանիքի այլ անդամներից:
Որտեղ և երբ է Ելենա Զելենսկայան վարակվել կորոնավիրուսով, անհայտ է:
Կորոնավիրուսի ախտորոշման թեստ է հանձնել նաև Ուկրաինայի նախագահը․ արդյունքը բացասական է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ