Գլխավոր էջ Գլխավոր Ինչու՞ են արտասահմանի բժիշկները Հայաստանում զբաղվում կորոնավիրուսի կանխարգելմամբ

Ինչու՞ են արտասահմանի բժիշկները Հայաստանում զբաղվում կորոնավիրուսի կանխարգելմամբ

676
0

Մոսկվայից, Ֆրանսիայից, Լատվիայից և այլ երկրներից Հայաստան են ժամանում բժիշկներ, ովքեր կօգնեն հայ բժիշկներին կորոնավիրուսով հիվանդների բուժման հարցում։ Սակայն ամենակարևոր հարցն այն է, թե արդյո՞ք մենք չունենք համապատասխան ռեսուրսներ, ինչո՞վ են տարբերում Հայաստանի բժիշկները արտասահմանի բժիշկներից, որ երկիր ենք ընդունում այլ մասնագետների՝ մեր ռեսուրսները չօգտագործելով։ Այս մասով կապ հաստատեցինք «Պառացեսիուս» ՀԿ հիմնադիր Նունե Ներսիսյանի հետ՝ ծանոթանալու համար իր դիտարկմանը։ «Մենք ունենք համապատասխան ռեսուրսներ, որը երկու տարի շարունակ Արսեն Թորոսյանը նրանց վարկաբեկեց, ազատեց աշխատանքից։ Մենք ունենք մասնագետներ, ովքեր կարող են շատ լավ դրանով զբաղվել, մենք ունենք հակատուբերկուլյոզային համակարգի մասնագետներ, ովքեր ևս կարող են շատ լավ զբաղվել այս համավարակով, բայց ավաղ Արսեն Թորոսյանը չի ուզում նրանց վստահել և հերթական անգամ ամբողջ աշխարհին ծիծաղեցնել է տալիս մեզ վրա»։ Այս մասին ֆեյսբուկյան հարթակում իրենց կարծիքն են հայտնել նաև առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը և ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը։

Գևորգ Գրիգորյանը ուղղել էր հետևյալ հարցը՝ արդյո՞ք մենք բժիշկ չունենք, որ արտասահմանից ենք բժիշկ ընդունում, հենց այսպես ենք անում, որ մեր բժիշկների անունը գցում եք, իսկ Վահե Տեր-Մինասյանը այս ամենը ընդունել էր դրական, իր խոսքով սա  իսկական համամարդկային արժեքներ, հայրենասիրությու և ընկերություն է, որոնցով պետք է ապրել ու սերունդ դաստիարակել։

Մոսկվայից բժիշկների մեծ խումբ է օգնության ժամանելու ՀայաստանԵրեկ ուշ երեկոյան տեղակացա, որ հետևելով Մոսկվայի Պավլովյան…

Geplaatst door Vahe Ter-Minasyan op Vrijdag 12 juni 2020

Մոսկվայից, Ֆրանսիայից, Լիտվայից և այլ տեղերից Հայաստանին օգնության են գալիս բժիշկներ, որ կարողանանք հաղթահարել…

Geplaatst door Gevorg V. Grigoryan op Vrijdag 12 juni 2020

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ