Գլխավոր էջ Նորություններ Եթե մլն-ներ ծախսեինք ԲԿ-ների հզորության վրա, հետո դրա կարիքը չլիներ, ասելու էիք՝...

Եթե մլն-ներ ծախսեինք ԲԿ-ների հզորության վրա, հետո դրա կարիքը չլիներ, ասելու էիք՝ էդ ո՞ւմ քավորն էր կապալառուն.Փաշինյան

774
0

Արդյոք քննարկում ունեցել եք, թե ինչու մարզային բուժկենտրոնները մինչեւ այսօր պատրաստ չեն եղել որպես Քովիդ կենտրոններ եւ ողջ բեռը մնացել էր Երեւանի վրա եւ միայն պայքարի 4-րդ փուլում են նրանք միանում այդ պայքարին: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում արտակարգ դրության ռեժիմը եւս մեկ ամսով երկարաձգելու հարցի քննարկման ժամանակ՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պտգամավոր Անի Սամսոնյանը:

Ի պատասխան վարչապետն ասաց. «Ես դա հարցնելու կարիք չունեմ, որովհետեւ պատասխանմը գիտեմ՝ դրա պահանջը եւ պահանջարկը չի եղել: Ինչ վերաբերում է նախապատրաստություններին, ապա ես ասացի, որ լոքդաունի շրջանում մենք 5 անգամ ավելացրել ենք կորոնավիրուսի հիվանդանոցային տեղերը:

Երկրորդ, մեր ընկալումը այն է, որ կորոնավիրուսով հիվանդները տարանջատվեն մյուս հիվանդներից ու հիվանդանոցներից: Որովհետեւ եթե կորոնավիրուսը տարածվի այլ հիվանդների շրջանում նրանք նույնպես ռիսկի խմբի մեջ գտնվողն մարդիկ են: Հետեւաբար նոր հիվանդանոցներ ներգրավելիս պետք է  շատ զգույշ դա կատարել:

Հիվանդանոցներում կան տարբեր այլ հիվանդություններով ծանր հիվանդներ, վիրահատական, հետվիրահատական վիճակում գտնվողն պացիենտներ եւ պետք է ամեն ինչ անել այդ մարդկանց նույնպես պաշտպանելու համար»:

Փաշինյանը հավելեց, որ ցավոք, կարող է գալ պահ, երբ այդ սկզբունքն այլեւս չգործի՝ կապված կարիքների ավելացման հետ:

«Եթե մենք օրինակ հարյուր միլրոնավոր դրամներ ծախսենք հիվանդանոցային կարիքների համար, հզորություններ ծավալելու համար, որոնց կարիքը չլինի, հաջորդ անգամ գալու եք եւ ասելու եք՝ էդ հարյուր միլիոնավոր դրամներն ինչո՞ւ եք ծախսել, բա էս կապալառու ընկերությունը ո՞վ ա, ո՞ւմ քավորն ա, ո՞ւմ հորեղբոր տղեն ա: Այնպես որ ես ձեզ ես ձեզ հավաստիացնում եմ, որ աշխատանքներն այդ ուղղությամբ ոչ մի րոպե չեն դադարել եւ չեն դադարում: Բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են իրավիճակը կառավարլի պահել:

Բայց առողջապհական համակարգը չէ, որ պետք է իրավիճակը կառավարելի պահի, մենք՝ հանրության մնացած հատվածը պետք է հոգ տանի, հնարավորինս քիչ վարակված մարդ մատակարարի առողջապահական համակարգին, որովհետեւ առողջապահական համակարգն անվերջ ծավալվել չի կարող: Ինչ-որ պահի այդ հնարավորությունները սպառվելու են»,-հայտարարեց վարչապետը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ