Գլխավոր էջ Նորություններ ՀՀ առողջապահության համակարգը կկարողանա աշխատել օրական COVID-19-ով վարակման 550-600 նոր դեպքերի պարագայում

ՀՀ առողջապահության համակարգը կկարողանա աշխատել օրական COVID-19-ով վարակման 550-600 նոր դեպքերի պարագայում

668
0

Եթե Հայաստանում ամեն օր գրանցվի կորոնավիրուսով վարակման 550-600 նոր դեպք, ապա այս բեռը սկզբունքորեն տանելի կլինի հանրապետության առողջապահության համակարգի համար: Այս մասին հունիսի 12-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նաեւ հնարավոր է համարում այն տարբերակը, որ Հայաստանը վերադառնա lockdown-ի ռեժիմին, որպեսզի համաճարակի տարածումը զսպի:

«Սա տեղի կունենա այն դեպքում, եթե օրական համաճարակի հաստատված դեպքերի թիվը գերազանցի սահմանված «լիմիտը»»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ այդ դեպքում Կառավարությունը ստիպված կլինի անցնելու lockdown-ի ռեժիմին, չնայած դա լրջորեն կհարվածի երկրի տնտեսությանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ