Գլխավոր էջ Գլխավոր Ինչպե՞ս ընտրել որակյալ միս

Ինչպե՞ս ընտրել որակյալ միս

1004
0

Բոլորը գիտեն թե որքան կարևոր է որակյալ մսի օգտագործումը: Բայց լավ միս ընտել ամենքը չէ որ կարող են: medmedia.am-ը Ձեզ է ներկայացնում մի քանի սկզբունք որոնցով առաջնորդվելով կարելի որակյալ միս գնել:

  1. Միս գնելու դեպքում ստուգեք վաճառողի մոտ անասնաբուժասանիտարական փորձաքննությունը հավաստող փաստաթղթի առկայությունը:
  2. Միսը, որն անցել է անասնաբուժասանիտարական փորձաքննություն, պետք է պարտադիր ունենա դրոշմակնիք: Ստուգեք մսի վրա դրոշմակնիքի առկայությունը:
  3. Եթե ընտրում եք սառեցված միս, ապա գնելու դեպքում հիմնական չափանիշը դրա թարմության աստիճանն է:
  4. Միսը պետք է ունենա իրեն հատուկ գույն։ Եթե միսը երկար է մնում տաղավարում, այն դառնում է ավելի մուգ և չոր: Համարվում է, որ որքան թարմ է կտորը (վարդագույն կամ բաց կարմիր), այնքան ավելի լավ:
  5. Պետք է ունենա դուրեկան հոտ:
  6. Եթե ճարպի արտաքին շերտը մսից բաժանված է բաժանարար թաղանթով, ապա դա նշանակում է որ կենդանին ծեր է եղել:
  7. Եթե ընտրում եք սառեցված մթերք, ուշադրություն դարձրեք, որպեսզի դրա վրա չլինեն ձյուն կամ արյունոտ սառցե ներհոսքեր. դա խոսում է այն մասին, որ կտորը ենթարկվել է մի քանի սառեցման:

Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ