Գլխավոր էջ Նորություններ Կանչերի մեծ մասը ուղղակի ջերմող հիվանդներն են , որոնց մոտ հաստատված չեն...

Կանչերի մեծ մասը ուղղակի ջերմող հիվանդներն են , որոնց մոտ հաստատված չեն կորոնավիրուս.շտապ օգնության բժիշկ

589
0

Շապ օգնությունն այս ընթացքում ահռելի ծավալի աշատանք է կատարում, խոսքը վերաբերում է ոչ միայն  հիվանդին մեկ բուժհասատատությունից մյուսը տեղափոխելուն, այլև տնային կանչերի բժշկական ապահովմանը, հոսպիտալացմանը և այլն:  Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց Շտապ օգնության սրտային վերակենդանացման բրիգադի բժիշկ  Տիգրան Գևորգյանը:

«Հոպիտալացման ենթակա չեն այն հիվանդները, որոնք ջերմում են  ոչ ավելի 38 աստիճանից, արյան թվածնով հագեցվածությունը կազմում է 93 և ավելի տոկոս, կամ շնչառական շարժումնների թիվը րոպեում 22-ից պակաս է»,- տեղեկացրեց բժիշկը:

Գևորգյանի խոսքով ՝ այն վարակակիրները, որոնք ավելի լավ վիճակում են՝  վերը նշված  ցուցանիշենրով, ենթակա են բուժսպաարկման պոլիկլինիկաների կողմից:  Անդրադառնալով կանչերին շտապ օգնության բժիշկը հայտնեց, որ  համավարակի ընթացքում  կանչերի թիվը բնականաբար աճել է:

«Մեծ մասը ուղղակի ջերմող հիվանդներն են , որոնց մոտ հաստատված չեն կորոնավիրուսային ինֆեկցիա, սակայն մարդիկ վախեցած են կամ թերինֆորմացված կամ պարզապես գտնվում են հոգեբանորեն ծանր վիճակում՝ վախենալով, որ գուցե իրենք թեթև տանեն հիվանդությունը, սակայն կվարակեն խոցելի խմբում գտնվող իրենց հարազատ մարդկանց»,- ասաց Գևորգյանը:

Իր խոսքի ավարտին բժիշկը նաև խորհուրդ տվեց   կրել դիմակներ՝ ծածկելով քիթն ու բերանը, ինչպես նաև  պահպանել սոցիալական հեռավորություն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ